Ամփոփվեցին Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնաօժանդակ աշխատակիցների որակավորման բարձրացման դասընթացները
Վանաձորի պետական համալսարանում ամփոփվել են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնաօժանդակ աշխատակիցների որակավորման բարձրացման դասընթացները:
Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացները բաղկացած էին չորս բաղադրիչից՝ յուրաքանչյուրը 18 ժամ տևողությամբ։
Այս դասընթացների մասնակիցների ընդհանուր թիվը 172 էր։
Ուսումնաօժանդակ աշխատակիցների որակավորման բարձրացման համար անցկացվող «Համակարգչային հմտություններ-1» որակավորման բարձրացման դասընթացը կազմակերպվում է 2 փուլով` ապրիլի 9-ից ապրիլի 26-ը ներառյալ և մայիսի 7-ից մայիսի 30-ը ներառյալ: Առաջին փուլի մասնակիցների թիվը` 9-ն էր, իսկ երկրորդ փուլինը` 10-ը:
Շնորհավորում ենք որակավորման բարձրացման դասընթացները հաջողությամբ անցած մասնակիցներին և մաղթում շարունակական հաջողություններ մասնագիտական զարգացման գործում։