«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ» թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

Կազմակերպություն — «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Պաշտոնի անվանում — «ՏՏ Կենտրոնի Ղեկավար» Աշխատանքի վայր — ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ — լրիվ (1 դրույք)
Աշխատավարձ — 160.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր վաթսուն հազար ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և սոց. վճար)
Դիմելու վերջնաժամկետ — 17.07.2024 թ.-ը ներառյալ

Աշխատանքի նկարագիր

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի Ղեկավար»-ը՝

  1. ապահովում է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով տեղեկատվական կենտրոնի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը,
  2. ապահովում է տեղային համակարգչային ցանցի ղեկավարման, շահագործման, ընդլայնման, սպասարկման և բարելավման աշխատանքները,
  3. վերահսկում է ցանցի` անցանկալի ներխուժումներից պահպանվածության ապահովումը, առկա համակարգչային տեխնիկայի և ծրագրային (այդ թվում՝ հակավիրուսային) փաթեթների տեղադրման, թեստավորման, տեղադրված փաթեթների թարմացման և անխափան ու արդյունավետ աշխատանքների ապահովման ընթացիկ սպասարկումը և պրոֆիլակտիկան,
  4. հայտնաբերված անսարքությունների վերաբերյալ տրամադրում է մասնագիտական կարծիք, կազմակերպում է համակարգիչների, համակարգչային և էլեկտրոնային սարքավորումների՝ հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքները` կենտրոնի հնարավորության սահմաններում,
  5. բուհի ղեկավարության պահանջով ներդնում է բուհական աշխատանքներին վերաբերող կիրառական ծրագրեր,
  6. կազմակերպում և ապահովում է տեղային համակարգչային ցանցի (սերվերների) ղեկավարման, շահագործման, ընդլայնման և սպասարկման աշխատանքները,
  7. ապահովում է համացանցի հետ կապը և էլեկտրոնային փոստի շահագործման աշխատանքները,
  8. կազմակերպում և ապահովում է Համալսարանի` տարբեր միջոցառումների անցկացման և դասախոսությունների վարման ընթացքում պահանջվող տեխնիկական միջոցների և համակարգչային սարքավորումների տրամադրման, միացման և սպասարկման աշխատանքները,
  9. անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է Համալսարանի ստորաբաժանումների համար նոր տեխնիկայի ձեռքբերման աշխատանքներ,
  10. կազմակերպում, վերահսկում և ապահովում է նոր համակարգիչների, համակարգչային սարքավորումների, տեխնիկական միջոցների, տեսալսողական սարքավորումների ու ծրագրային փաթեթների ձեռքբերման առաջարկությունների ներկայացման և ձեռքբերված տեխնիկական և ծրագրային միջոցների տեղադրման աշխատանքները,
  11. օժանդակում է Համալսարանի ստորաբաժանումներին ու կենտրոններին՝ օգտվելու ժամանակակից սարքավորումներից ու ծրագրային փաթեթներից, ապահովելով ընթացիկ օժանդակություն և խորհրդատվություն համակարգչային- տեխնիկական աշխատանքներին վերաբերող հարցերում,
  12. գրադարանում և Համալսարանի կառուցվածքային այլստորաբաժանումներում ստեղծում է տեղեկատվական ավտոմատացված բանկ,
  13. մշակում է ընթացակարգեր` համակարգիչներից, տեղային ցանցից, էլեկտրոնային փոստից, ինտերնետից, տեխնիկական և այլ միջոցներից օգտվողների համար և դրանք ներդնում շրջանառության մեջ,
  14. գնահատում և իր անմիջական ղեկավարին է ներկայացնում նոր համակարգչային ու տեխնիկական միջոցների պահանջարկը։

Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ տեղեկատվություն

Բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկամաթեմատիկական կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով, առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթեր

  1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  3. բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
  4. աշխատանքային գործունեության բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկամաթեմատիկական կրթություն և առնվազն երեք տարվա նմանատիպ աշխատանքի փորձը հաստատող փաստաթուղթ,
  5. 3×4 (սմ) չափի երկու լուսանկար,
  6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ,
  7. աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը


Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2024 թ.-ի հունիսի 17-ից հուլիսի 17-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում
(ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, Ընդհանուր բաժին)։
Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճեների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:
Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2024 թ. հուլիսի 18-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։
Արդյունքները կհրապարակվեն սույն թվականի հուլիսի 18-ին:
Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։ Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։
Վերոհիշյալ հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. +374 (0322) 46387։

Previous Article
Next Article