Սեմինար՝ «Սննդակարգի ազդեցությունը ուսանողների ֆիզիոլոգիական և առողջական ցուցանիշների վրա» թեմայով

 Հունիսի 27-ին Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնում կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանն անցկացրեց սեմինար՝ «Սննդակարգի ազդեցությունը ուսանողների ֆիզիոլոգիական և առողջական ցուցանիշների վրա» թեմայով։

Ա․ Հարությունյանը խոսեց օրգանիզմի առողջական  վիճակը որոշող ամենակարևոր գործոններից մեկի՝ օրգանիզմում հավասարակշռված սննդակարգի ազդեցության և սննդակարգի նորմերից շեղման հետևանքներից։ Ներկայացրեց թեմայի շուրջ կատարած ուսումնասիրությունները՝ ՎՊՀ ուսանողների սնման առանձնահատկությունները, սնման ռեժիմը, սննդակարգի ազդեցութունը նրանց օրգանիզմի առողջական ցուցանիշների վրա և սննդակարգում սննդանյութերի հավասարակշռության օպտիմալ քանակը։

Անդրադարձ կատարվեց ուսանողների շրջանում անկետային մեթոդով կատարված հարցման արդյունքների վերլուծությանը, որոնք են՝ հետազոտության մասնակիցների սնման օրական հաճախությունը, նախաճաշի առկայության տոկոսային հարաբերությունը, ուսանողների կողմից մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի, արագ սննդի, բանջարեղենի և մրգերի օգտագործման հաճախությունը, ինչպես նաև ուսանողների օրական օգտագործած ջրի ծավալը և ջրազրկման հետևանքով առաջացող առողջական խնդիրներն ու հիվանդությունները։ Ա․ Հարությունյանը խոսեց նաև ուսումնասիրության հաջորդ արդիական թեմայի՝ մեր ժամանակներում լայն տարածում ունեցող և բազմաթիվ մթերքներում հանդիպող սննդային հավելումներից և դրանց վնասակարության աստիճաններից։

Previous Article
Next Article