Սեմինար՝  «Ինֆորմացիայի տեսություն» թեմայով

Հունիսի 24-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնում անցկացվեց «Ինֆորմացիայի տեսություն» թեմայով սեմինար։

 Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի  ամբիոնի դասախոս Ջեմմա Սանթրոսյանը  հասանելի և հետաքրքրաշարժ ձևով ներկայացրեց ինֆորմացիայի տեսության տեսական հիմքերը, պրակտիկ կիրառությունները, օրինակները նաև համառոտ ներկայացրեց իր ”Reliability Criteria in Source Coding Problem with Secret Component” տպագրված հոդվածի բովանդակությունը։

  Սեմինարին մասնակցում էին ամբիոնի դասախոսները։ Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց և հնարավորություն տվեց քննարկելու արդիական հարցեր մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ոլորտում՝ ուշադրությունը բևեռելով աշխատանքում կիրառված կազմերի եղանակի վրա։

Previous Article
Next Article