Լավագույններին հանձնվեցին պարգևներ
Միսաք Մեծարենցի պոեզիային նվիրված ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը ՎՊՀ հյուրընկալ հարկի տակ էր հավաքել մարզի տարբեր դպրոցների աշակերտներին: Մրցույթին, որ կազմակերպվել էր նոյեմբերին, մասնակցում էին 64 աշակերտներ Լոռու մարզի տարբեր դպրոցներից:
Պարգևատրման արարողության ներկաներին ողջունեցին ՎՊՀ ռեկտորը Ռուստամ Սահակյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը:
Հանձնաժողովի որոշմամբ մրցանակային 1-ին տեղ, որպես այդպիսին, չէր սահմանվել: 2-րդ տեղ են գրավել Անգելինա Մկրտչյանը՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցից և Աստղիկ Ադամյանը Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցից:
3-րդ տեղ զբաղեցրել են Մերի Մանուկյանն ու Անի Ալիխանյանը ՎՊՀ հենակետային վարժարանից, Միլենա Վարդանյանը Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցից և Միլենա Այվազյանը Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցից:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին բուհի ռեկտորը հանձնեց դիպլոմներ և հուշանվերներ, լավագույն մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր: