Լրացական դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջնորդությամբ (IFES) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ (USAID) սույն թվականի մարտից ՎՊՀ ուսանողների համար մեկնարկել էր քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» լրացական դասընթացը։ Դասընթացին մասնակցել են «Պատմություն», «Սոցիալական մանկավարժություն», «Կառավարում», «Մաթեմատիկա», «Իրավագիտություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների առաջին և երկրորդ կուրսերից ուսանողներ։
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ դասընթացի՝ ավարտական և մասնակցության վկայականների հանձնման արարողությունը։ ՎՊՀ ռեկտոր Ռ․Սահակյանը շնորհավորեց ուսանողներին դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ուսանողների նախաձեռնությունները շարունակական զարգացում կունենան։