ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտները հաջող մասնակցություն են ցուցաբերել առարկայական օլիմպիադաներին
2021թ. նոյեմբեր ամսին մեկնարկեցին դպրոցականների առարկայական օլիմպիադաները:
ՎՊՀ հենակետային վարժարանում առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլն անցկացվեց հումանիտար 7 առարկաներից, որոնց մասնակցած աշակերտներից 36-ը անցել են համայնքային փուլ:
Միաժամանակ տեղի ունեցավ նաև բնագիտական առարկաների օլիմպիադաների համայնքային փուլը, որը հաղթահարեց 1 աշակերտ (կենսաբանություն առարկայից):
Համայնքային փուլին մասնակցած 36 աշակերտներից մարզային փուլ անցան 16 աշակերտ, իսկ հանրապետական` 10 աշակերտ:
Ստորև ներկայացնենք հանրապետական փուլի ժամանակացույցը և վերջինիս ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտների ներգրավվածությունը
Պատմություն (09. 03. 22)
- Մինասյան Արմեն,
- Ղոչիկյան Նանե,
- Սահակյան Արմենուհի,
- Սեդրակյան Սերյոժա
Անգլերեն (13. 03. 22)
- Հարությունյան Գոռ
- Ղարաքեշիշյան Միլենա
Հայոց լեզու (21. 03. 22)
- Մխիթարյան Սուսաննա
Հայ գրականություն (23. 03. 22)
- Մխիթարյան Սուսաննա
Ռուսաց լեզու (25. 03. 22)
- Սահակյան Լուսինե
Հայ եկեղեցու պատմություն (26. 03. 22)
- Ադամյան Նանե