Ուսանողական աշխատանքների՝ էսսեների մրցույթ
Վանաձորի պետական համալսարանը Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների ներքո իրականացվող PROMOEU (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի շրջանակում կրկին հայտարարում է ուսանողական աշխատանքների՝ էսսեների մրցույթ:
Էսսեների թեմաների ընտրությունը ազատ է և կարող է լինել բազմազան, սկսած ԵՄ-Հայաստան հարաբերություններից, պատմությունից մինչև նոր ծագած հիմնախնդիրները և մարտահրավերները, և այլն: Էսսեն պետք է գրված լինի անգլերեն լեզվով և կազմի 3000-4000 բառ:
Էսսեները կգնահատվեն ՎՊՀ-ի ժյուրիի կողմից: Մրցույթի ընդհանուր արդյունքները կամփոփվեն 2022թ. ապրիլ ամսին և լավագույն էսսեների հեղինակ-ուսանողները կհրավիրվեն մասնակցելու PROMOEU ծրագրով նախատեսված 2022 թ. ամառային դպրոցին:
Էսսեների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ մարտի 31 է:
Էսսեների տեխնիկական պահանջները,՝ կազմված Մարիբորի համալսարանի կողմից ներկայացված են ստորև :
ՎՊՀ-ի PROMOEU ծրագրի համակարգող՝ Մ. Բրուտյան