Բաց դռների օր
«Բաց դռների օր» միջոցառումը Վանաձորի պետական համալսարանում էր համախմբել Լոռու մարզի դպրոցների և քոլեջների աշակերտներին և սովորողներին: Ավանդական դարձած միջոցառման նպատակն է տեղեկացնել համալսարանում, քոլեջում և վարժարանում գործող մասնագիտությունների, ընդունելության կարգի, առավելությունների ու նորամուծությունների մասին:
Հարցուպատասխան ձևաչափով ներկաները ստացան անհրաժեշտ տեղեկատվություն, հետաքրքրվեցին մասնագիտությունների որակավորումներով, վարձավճարների չափերով:
Հանդիպումների այս ձևաչափի նպատակն է ամրապնդել բուհ-դպրոց կապը՝ հնարավորություն տալով տեղեկատվությունը ստանալ անմիջապես պատասխանատուներից:
Հանդիպումները շարունակական են լինելու :