Կայացավ «Поэзии таинственная власть» խորագրով ընթերցանության մրցույթը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում մայիսի 10-ին անցկացվեց ներբուհական ընթերցանության մրցույթ, որին մասնակցություն ունեցան 12 ուսանողներ: «Поэзии таинственная власть» խորագիրը կրող մրցույթը նախաձեռնել էր Օտար լեզուների և գրականության ամբիոնը:
Մասնակիցների գեղարվեստական կատարումներից հետո ժյուրին որոշեց լավագույնների եռյակը: Մանե Ափինյանը գրավեց երրորդ հորիզոնականը, երկրորդ տեղին արժանացավ Էլեն Ստեփանյանը: Նա նաև հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանի կողմից հատուկ մրցանակի արժանացավ:
Ընթերցանության մրցույթի առաջին հորիզոնականը գրավեց Աննա Ղազարյանը: Ի դեպ՝ Աննան նաև միջոցառումը վարողն էր:
Մրցույթին երգեցողությամբ և կիթառի նվագակցությամբ հանդես եկավ Սյուզաննա Արոյանը: