2023Թ. ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2023Թ. ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՕՐԱԿԱՐԳ
1․ Զեկուցում ՄԿԾ-ների մշակման, ներդրման, վերանայման, բարելավման և հաստատման քաղաքականության վերլուծության վերաբերյալ:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
2. Համալսարանի ենթակառուցվածքների միջև համագործակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացման խնդիրները:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
3․ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական առաջընթացի մեխանիզմների և համապատասխան չափորոշիչների ներդրում:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
4․ 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի բակալավրի կրթական ծրագրի «Թարգմանչական գործ» (անգլերեն և հայերեն) մասնագիտության ուսումնական պլանի հաստատման հարցը:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
5․«Բնական գիտությունների» ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով «Մաթեմատիկա» (011401.05.6), «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (061101.02.6) մասնագիտությունների հեռակա ուսուցման համակարգի 2022-23 ուսումնական տարվանից ներդրված ուսումնական պլաններում փոփոխությունների կատարման հարցը.
- քննությունների և ստուգարքների կրեդիտների համապատասխանեցում ըստ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի» հիմնադրամի ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման, հաշվառման կանոնակարգի 6.1 և 6.2 կետերի,
- որոշ դասընթացների դասիչների փոփոխություն՝ («Մաթեմատիկա» (011401.05.6) – ուսումնական պլանների 3, 4, 5, 6, 12, 55 համարներով դասընթացների դասիչները, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» (061101.02.6) – ուսումնական պլանների 3, 4, 5, 6, 12 համարներով դասընթացների դասիչները),
- կուրսային աշխատանքների սյունակում՝ փոփոխություն:
Զեկ.՝ ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան
6. Հաղորդում համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ:
Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյան
7․2021-25թթ. ՎՊՀ բարելավման գործողությունների պլանի կատարման վիճակը:
Զեկ.՝ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյան
8․ Անձնակազմի գնահատման նոր մեխանիզմների խնդիրների վերլուծություն:
Զեկ.՝ ՄՌԿ բաժնի վարիչ Հ.Ղարաքեշիշյան
9․ ՈՒԳԸ տարեկան հաշվետվություն:
Զեկ.՝ ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Լ.Հարությունյան
10․ Զեկուցում մանկավարժական և ուսումնական պրակտիկաների դրվածքի և արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ:
Զեկ.՝ ամբիոնի վարիչներ
11․1․Կանոնակարգի քննարկում և հաստատում:
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2023-2024 ուսումական տարվա ընդունելության կանոնակարգի հաստատում:
11․2․Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունների քննարկում և հաստատում:
- «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Ընդհանուր բաժնի կանոնակարգ››-ի փոփոխությունների նախագծի քննարկում և հաստատում:
- Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի»
2023թ. ապրիլի 6-ին ՀՀ Կառավարության թիվ 462-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու» կարգում (ընդունված ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ) հաստատված փոփոխությեուններին համապատասխանեցում:
Զեկ.՝ իրավաբան Ք․Ղազարյան
12.Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Նարե Հովհաննիսյանի թեկնածուական ատենախոսության թեմայի փոփոխության հաստատում։
Զեկ.՝ գիտահետազոտական աշխատանքների
և նորարարությունների և
համագործակցության բաժնի
ղեկավար՝ Ա. Հարությունյան
13․ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Վ. Խ. Միրզոյանի, Տ. Զ. Մալումյանի և Մ. Յու. Միքայելյանի ‹‹Մասնագիտական այրումը մանկավարժական գործունեության մեջ›› /Ախտորոշում, կանխարգելում և շտկում/ տեսագործնական ձեռնարկի /կրթության ոլորտի աշխատողների համար/տպագրության երաշխավորելու հարցը։
Զեկ.՝ մանկավարժության և հոգեբանության
ամբիոնի վարիչ Լ․Բաղդասարյան
Ծանոթություն. — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:
բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում` վարչական- գիտ.-Գիտ.խորհուրդ –25.05.2023թ.:
Գիտքարտուղար Ս.Բեժանյան
15.05.2023թ.