Գիտխորհրդի նիստ
Վանաձորի պետական համալսարանի գիտական խորհրդի՝ մայիսի 26-ի նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ՝ օրակարգային որոշակի փոփոխություններով:
Համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ Ա.Ղազարյանը զեկուցեց ՄԿԾ-ների վերջնարդյունքների՝ աշխատաշուկայի պահանջների համապատասխանության մասին: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
«ՎՊՀ գիտական տեղեկագիր» պարբերականի հրատարակման վերաբերյալ լսեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյանի ելույթը: Առաջարկեցին Պրակները երաշխավորել հրատարակման:
Անձնակազմի գնահատման նոր մեխանիզմների հաստատման և ներդրման մասին զեկուցեց ՄՌԿ բաժնի պետ Հ. Ղարաքեշիշյանը՝ խոսելով համալսարանի գիտական խորհրդի 2021-2022 ուստարվա աշխատանքային պլանով հաստատված՝ ՄՌԿ բաժնի անմիջական մասնակցությամբ համալսարանում կատարված աշխատանքներից: Զեկուցումը ընդունվեց գիտխորհրդի կողմից:
Վանդոս Ղարագյոզյանի և Հմայակ Ղարագյոզյանի «Ծանրամարտ. Օլիմպիադայից օլիմպիադա Ռիո-դե-ժանեյրո-Տոկիո (2016-2021թթ.)» տեղեկագիրքը երաշխավորվեց տպագրության:
ՎՊՀ Ուխ նախագահ Վ.Հակոբյանը զեկուցեց ուսանողների կարիքների մասին, որոնք հիմնված էին կատարված ուսումնասիրությունների ու հարցումների վրա, իսկ ՈՒԳԸ նախագահ Տ. Օհանյանը քննարկման ներկայացրեց ՈՒԳԸ 2022-2023թթ. աշխատանքային պլանը: Զեկույցներն ընդունվեցին ի գիտություն:
Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունները գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց իրավաբան Մ.Սիմոնյանը: Այսպիսով՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգը, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման և գիտական տեղեկագրի հրատարակման կանոնակարգերը հաստատվեցին, իսկ մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կարգը չհաստատվեց: