ՎՊՀ-ում կայացավ ուսանողների աշխատանքային իրավունքների վերաբերյալ դասընթաց
Մայիսի 25-ին Վանաձորի պետական համալսարանում էին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանը և փաստաբան Արաքսյա Բագդատյանը: Հյուրերը հանդես եկան «Ի՞նչ է պետք իմանալ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով վարպետության դասով։
Դասընթացն իրականացվեց հիմնադրամի «Աշխատանքային իրավունք ուսանողների համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր աշխատաշուկա մտնող ուսանողներին կարևոր և անհրաժեշտ գիտելիք փոխանցել աշխատանքային իրավունքների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ աշխատաշուկայի հիմնախնդիրները, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, ուսանողներին առնչվող կամավորական աշխատանքի և փորձաշրջանների ընթացքում առաջացող խնդիրներն ու լուծումները, աշխատանքային պայմանագրի և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքման ու լուծման առանձնահատկությունները։
Հանդիպումն ավարտվեց ՀՀ աշխատաշուկայի հիմնախնդիրների ինտերակտիվ քննարկումով և սոցիալական գործընկերության մոդելի վերաբերյալ խմբային աշխատանքով։



