ԲԱԿԱԼԱՎՐԻ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱԿԱԼԱՎՐԻ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Վանաձորի պետական համալսարանի և  Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է հայտադիմումների ընդունում․

  • բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
  • դասավանդող աշխատակիցների շարժունության համար:

Ուսանողների շարժունության տևողությունը 5 ամիս է։

Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը հասանելի է այստեղ:

Ուսանողներից պահանջվող փաստաթղթերին հասանելի են այստեղ:

Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է դասավանդում, /առնվազն 8 դասաժամ/ համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում ։

Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանների անգլերենով դասավանդվող   համապատասխան ֆակուլտետներին  կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայտադիմումներն ընդունվում են  նոյեմբերի  1-ը  ներառյալ։

Համաձայն Վանաձորի պետական համալսարանի «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության» կանոնակարգի թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։ 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41):

Previous Article
Next Article