ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ուսանողներ

Հայտնում եմ Ձեզ, որ «Էսեֆյան» հիմնադրամը կատարում է 2023-2024 ուստարվա դիմումների ընդունում՝ Վանաձորի պետական համալսարանում առկա ուսուցման համակարգում սովորող սոցիալապես կարիքավոր ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նպատակով, ըստ հետևյալ սոցիալական կարիքավորության խմբերի.

1. Երկկողմանի ծնողազուրկ ուսանող,

2. միակողմանի ծնողազուրկ ուսանող,

3. միածնող ուսանող,

4. հաշմանդամության 1-ին կարգ ունեցող ուսանող,

5. հաշմանդամության 2-րդ կարգ ունեցող ուսանող,

6. հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող ուսանող,

7. հաշմանդամության 1-ին կարգի ծնող ունեցող ուսանող,

8.  հաշմանդամության 2-րդ կարգի ծնող ունեցող ուսանող,

9.  կենսաթոշակառու ծնող ունեցող ուսանող,

10. երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի ուսանող,

11. երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքի ուսանող,

12. վճարովի համակարգում երկու և ավելի ուսանող ունեցող ընտանիքի ուսանող,

13. մինչև 1 տարեկան երեխա ունեցող ուսանող,

14. բարձր կարիքավորության կարգ ունեցող ուսանող,

15. սահմանամերձ գյուղի ուսանող,

16. պատերազմի մասնակից ուսանող:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ  ԿԱՏԱՐՎՈՒՄ  Է  ԸՍՏ ԿԱՐԻՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏՈՂ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ  ԵՎ ԴՐԱՆՑ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ

Դիմումներն ընդունվում եմ Վանաձորի պետական համալսարանի հիմնական մասնաշենքի 110 լսարանում՝

I կուրս՝  6.11.2023թ., ժամը 14:30

II  կուրս՝ 7.11.2023թ., ժամը 14:30

III կուրս՝ 8.11.2023թ., ժամը 14:0

IV կուրս՝ 9.11.2023թ., ժամը 14:30

Էսեֆյան հիմնադրամի համակարգող՝ Կամո Ամիրխանյան

Previous Article
Next Article