Տեղի ունեցավ գիտխորհրդի արտահերթ նիստ

Հունիսի 17-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում կայացավ գիտխորհրդի արտահերթ նիստ:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը ներկայացրեց նիստի օրակարգը։ Գիտխորհրդի անդամները միաձայն հաստատեցին այն։

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը ներկայացրեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» (մանկավարժի որակավորում) և «Պատմություն» (պատմության մագիստրոսի որակավորում) մասնագիտությունների մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսումնական պլանների հաստատման վերաբերյալ զեկույց, որը  միաձայն հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից։

Previous Article
Next Article