Կայացել է ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Փետրվարի 25-ին կայացավ Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ քվորումի առկայությամբ՝ 20 անդամներից 17-ի ներկայությամբ: Նախքան նիստի մեկնարկը՝ խորհրդի անդամները՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կ. Թռչունյանի գլխավորությամբ եղան ՎՊՀ «Բազում» ուսումնամարզական հանգրվանում և ՎՊՀ հենակետային վարժարանում:
Նիստի սկզբում ներկայացվեցին խորհրդի անդամների առաջարկությունները՝ կապված օրակարգի հետ, ինչից հետո այն հաստատվեց:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկումից և հաստատումից հետո համալսարանի գլխավոր հաշվապահ Ա.Մոսինյանը ներկայացրեց 2021թ. բյուջեի կատարողականը, ինչը հաստատվեց:
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց բուհի ռեկտոր Ռ. Սահակյանը: Հնչեցին հարցեր և դիտարկումներ՝ կապված ուսումնական պլանների, գիտահետազոտական աշխատանքների, գիտական հրապարակումների և այլնի հետ: Հաշվետվությունը հաստատվեց:
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022թ.բյուջեի նախահաշիվը և 2021թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման համար ներկայացվող տեխնիկական առաջադրանքի նախագիծը նույնպես քննարկումների արդյունքում հաստատվեցին:
Ռեկտոր Ռ.Սահակյանին արձակուրդների տրամադրման հարցին խորհուրդը ևս կողմ քվեարկեց:
Սեփ. լրատվություն