Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստ

Փետրվարի 25-ին՝ Ժամը 13:00-ին, ՎՊՀ նիստերի դահլիճում կկայանա համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգը՝ ստորև:

Օրակարգ

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2022թ. փետրվարի 25-ի նիստի

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի

հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի    2021թ. բյուջեի կատարողականի ներկայացում և հաստատում.

Զեկուցող`գլխավոր հաշվապահ Ա.Մոսինյան:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի  գործունեության հաշվետվության (2021թ.) ներկայացում և հաստատում.

Զեկուցող` ռեկտոր Ռ.Սահակյան:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի  2022թ.բյուջեի նախահաշվի քննարկում և հաստատում.

Զեկուցող` գլխավոր հաշվապահ Ա.Մոսինյան:

  •  «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  2021թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման համար ներկայացվող տեխնիկական առաջադրանքի նախագծի քննարկում և հաստատում.

Զեկուցող` գլխավոր հաշվապահ Ա.Մոսինյան:

  •  «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  ռեկտոր Ռ.Սահակյանին ս.թ. ապրիլի 11-ից մինչև ապրիլի 15-ը (հինգ աշխատանքային օր) և հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 12-ը (քսան աշխատանքային օր)  արձակուրդների տրամադրում:
Previous Article
Next Article