ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ս.թ. մարտի  3-ին  կազմակերպում է  Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների և ծնողների հանդիպում համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:

«Բաց դռների օր» միջոցառման ծրագրում կքննարկվեն 2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխությունները, 2022թ. դիմորդներին հետաքրքրող հարցերը: Հանդիպման  ընթացքում ծնողները և աշակերտները կստանան բազում հարցերի պատասխաններ և տեղեկատվություն  ներքոնշյալ հարցերի շուրջ.

  1. 2022-2023 ուստարվա  ընդունելության  միասնական քննություններում առկա փոփոխությունների մասին.
  2. Համալսարանի մասնագիտությունների մասին.
  3. Վարձավճարների, ուսանողական նպաստների և զեղչերի մասին,
  4. Արտերկրում ուսանելու հնարավորությունների մասին,
  5. Բակալավրի և մագիստրոսական ծրագրերի, աշխատաշուկայի հնարավորությունների մասին,
  6. ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի ընդունելության մասին,
  7. Դիմորդներին մտահոգող տարաբնույթ հարցերի մասին:

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում, միջոցառման սկիզբը` ժամը 1500-ին:

ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության բաժին

Previous Article
Next Article