Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը հայտարարում է հայցորդների 2024-2025 ուստարվա ընդունելություն (վճարովի, առանց բանակից տարկետման իրավունքի) հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար

Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը:

Հայցորդությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում ՝ Համալսարանի ռեկտորի անունով
  • Բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճեններ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  • Անձնագրի պատճեն
  • Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Կարելի է ներկայացնել նաև հոդվածները կամ դրանց առանձնատիպերը
  • Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի)
  • Քաղվածք` աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

Մանրամասների համար կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով https://old.vsu.am/kanonakarger%2031/aspirant.pdf, կամ դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին:

0322 418 -53, լրացուցիչ` 146:

Previous Article
Next Article