Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հենակետային վարժարանի  Ռուսաց լեզվի (19 դասաժամ) և Ֆիզկուլտուրայի (14 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

— դիմում (ձև 1),

— 1 լուսանկար 3×4 չափի,

— բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

— անձը հաստատող փաստաթուղթ,

— «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

— ինքնակենսագրություն (ձև 5),

— այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

— ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

— հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

— որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:

Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 4-ից մինչև   19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 14:00-ին, Վանաձորի պետական համալսարանում, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36: Տեղեկությունների համար զանգահարել (0322)42611, 093339027 հեռախոսահամարներով:

Previous Article
Next Article