Վանաձորի պետական համալսարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը

Սեպտեմբերի 2-ին Վանաձորի պետական համալսարանում Հայաստանի Հանրապետության և համալսարանի հիմների ներքո ազդարարվեց 2024-2025 ուստարվա մեկնարկը: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեցին  համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, ուսխորհրդի նախագահ Վաչե Հակոբյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն մասնագիտության մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Անի Ղազարյանը և քոլեջի ուսանողուհի Էլենա Աքուլյանը:

Ամենաբարձր միավորներով անվճար համակարգով համալսարան ընդունված հումանիտար գիտությունների ֆակուլտետի թարգմանչական գործ մասնագիտության բաժնի ուսանողուհի Սյուզաննա Աֆրիկյանը կատարեց երդման արարողությունը և ստացավ  գիտելիքի բանալին:

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում ենք բոլորիդ այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր բարձունքներ։

Previous Article
Next Article