ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 11-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը 2022թ. ապրիլի 8-ին կազմակերպում է հանրապետական 11-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի բացահայտման համար» խորագրով: Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. հունվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին ուղարկել մասնակցության հայտը (էլ. փոստի հասցեն` sss.vsu.am@mail.ru

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

https://old.vsu.am/xar@/Գիտաժողով.pdf

Previous Article
Next Article