Ասմունքի մրցույթ «Մոսկվայի տանը»
Երևանում Մոսկովյան մշակութագործարարական «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության հովանու ներքո, կազմակերպել էր «Читаем русскую поэзию об Армении» ասմունքի մրցույթը, որի առաջին փուլն տեղի ունեցավ սույն թվականի նոյեմբերի 13-ին Երևանում՝ Մոսկվայի տան կինոհամերգային դահլիճում:
Մրցույթն անցկացվում է հայ երիտասարդության շրջանում ռուս գրականության հանրայնացման, ռուս բանաստեղծների երկերի բացահայտման, ինչպես նաև ռուս-հայկական մշակութային կապերի հետագա ամրապնդման նպատակով: Մրցույթին մասնակցում էին հանրապետության տարբեր բուհերի 44 մասնակից, որոնցից 24-ն անցան երկրորդ փուլ:
Մրցույթին Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին Վեներա Քալանթարյանը (հումանիտար գիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը՝ Ռուսաց լեզու և գրականություն, 2-րդ կուրս), Ռուզաննա Թավադյանը (հասարակական գիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը՝ Կառավարում, 2-րդ կուրս) և Սոնա Հակոբյանը (հումանիտար գիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը՝ Հայոց լեզու և գրականություն, 1-ին կուրս): Նրանք կատարեցին Կ. Կուլիևի «Հայուհի Անահիտին», Վ. Ալեկսանդրովի «24 ապրիլի» և Վ. Բրյուսովի «Հայաստանին» բանաստեղծությունները:
Վեներա Քալանթարյանն ու Ռուզաննա Թավադյանը անցան մրցույթի 2-րդ փուլ, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին: Հաջողություն մաղթենք մեր բուհը ներկայացնող ուսանողներին՝ լիահույս լինելով, որ նրանք կվաստակեն մրցանակային տեղեր: