Տեղեկատվական-ուսուցողական հանդիպում սոցիալական ձեռներեցների դպրոցի ներկայացուցիչների հետ

Սոցիալական ձեռներեցների դպրոցը Վանաձորի պետական համալսարանի հետ համատեղ  սոցիալական ձեռնարկատիրական գրագիտության բարձրացման նպատակով կազմակերպում է տեղեկատվական-ուսուցողական հանդիպում ՎՊՀ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար։


Հանդիպումների ընթացքում մասնակիցները կծանոթանան ձեռնարկատիրական, սոցիալական ձեռնարկատիրական կրթության և ՍՁ դպրոցի կողմից իրակնացվող ծրագրերին և աջակցություններին։

 Խոսնակներ և հիմնական բաժիններ.

 ՍՁ-ի դերը մարզի զարգացման գործում ,

 Առաջացած ճգնաժամի հաղթահարման մեխանիզմները և նոր մոտեցումները,

 Թվային մարքեթինգի առանձնահատկությունները ՍՁ-ում,
  ՍՁ-ների դերը համայնքի սոցիալ-տնտեսական հետևանքների կանխարգելման և զարգացման գործում,

   Ինչպե՞ս դառնալ հաջողակ սոցիալական ձեռնարկատեր։

Ֆլորա Վարդանյան

 «Օրիգանում»ՍՁ-ի հիմնադիր` արտադրանքի դիզայնի գծով խորհրդատու
 Սոցիալական Ձեռներեցների դպրոցի մարքեթինգի բաժնի ղեկավար
 SMM խորհրդատու

  Պահանջված փորձագետ, 

 Ունի 6+ տարվա փորձ SMM ոլորտում

Գոհար Մկոյան․

  11+ դասավանդման փորձ,Ս.գ.թ. ,
  Սոցիալական ձեռներեցների դպրոցի և ՍՁ միջազգային ակադեմիայի հիմնադիր,
  8+ ՍՁ համահիմնադիր
  Մշակույթի սոցիոլոգ,
  Սոցիալական ոլորտի փորձագետ,
  45 գիտական հոդվածի հեղինակ,
  Պահանջված փորձագետ,
  Ունի 15+ տարվա փորձ սոցիալական ոլորտում,
  Բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների և հոդվածների հեղինակ։

Վանաձորում հանդիպումը կազմակերպվում է ՎՊՀ-ի տարածքում՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 36 հասցեում, լսարան 45։

 Հանդիպման օր՝ դեկտեմբերի 10, 2021թ։

 Սկիզբը՝ ժամը 13։00-ին։

Ընդհանուր տևողությունը՝ 2ժամ, ներառյալ սուրճի ընդմիջումը։

  Մասնակցության համար պարտադիր է գրանցվել

 Վեբինարին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով ․
https://bit.ly/34zbj97

  Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝

  Հեռ: +374 98 00 55 13

Previous Article
Next Article