Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտեց 142 ուսուցիչ
Վանաձորի պետական համալսարանում օգոստոսի 23-ից նոյեմբերի 1-ն անցկացվեցին հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Թվով 10 մասնագիտություններից վկայականներ ստացան Լոռու մարզի տարբեր համայքների 142 ուսուցիչներ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից՝ «Ֆիզիկական դաստիարակություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն լեզու» մասնագիտություններից:
Վկայականներն ուսուցիչներին հանձնեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով Վանաձորի պետական համալսարանն ընտրելու համար: Վերապատրաստող դասախոսներին բուհի կողմից հանձնվեցին հավաստագրեր: