Համագործակցության հուշագիր՝ Վանաձորի և Բաթումի պետական համալսարանների միջև

Մարտի 10-ին  Վանաձորի Հովհաննես  Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը և Բաթումի Շոթա Ռուսթավելու պետական համալսարանի ռեկտոր Տիտե Արոշիձեն ստորագրեցին միջբուհական համագործակցության հուշագիր:

            Հուշագիրը նախատեսում է համալսարանների միջև համագործակցության ամրապնդում կրթական և գիտական ​​ոլորտներում,  պրոֆեսորների, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացում, համատեղ գիտաժողովների, ամառային դպրոցների, սիմպոզիումների, սեմինարների և մշակութային միջոցառումների անցկացում։

Հանդիպմանը մասնակցել են Բաթումիում  ՀՀ գլխավոր  հյուպատոս Նարինե Մաթոսյանը , Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Բաթումի պետական համալսարանի ռեկտորների տեղակալներ Մերաբ Խալվաշին և Թամար Սիրաձեն, ինչպես նաև ռազմավարական զարգացման և միջազգային կապերի բաժնի վարիչ Մարինե Գիորգաձեն։

Previous Article
Next Article