Վանաձորի պետական համալսարանի ուսանողների շարժունությունը արտասահմանյան համալսարաններում
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում միջբուհական համագործակցության արդյունքնում մեր համալսարանի չորս ուսանողներ հնարավորություն ունեցան 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակը ուսումնառելու Իսպանիայի՝Գրանադայի և Մալագայի համալսարաններում, ինչպես նաև Լեհաստնի՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում:
Մաղթում ենք ուսման մեջ հաջողություններ և լիահույս ենք , որ ձեռք բերած գիտելիքերն ու փորձը առավելագույնս կկիրառվեն մայր բուհում, իսկ միջբուհական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն։



