ՎՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը
Հունիսի 22-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ։
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ռեկտոր Արմեն Ծատուրյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ՎՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս Նելլի Պապանյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ Ռեկտորը և գիտխորհրդի անդամները շնորհավորեցին գործընկերոջը՝ մաղթելով գիտամանկավարժական նորանոր ձեռքբերումներ։
Այնուհետև գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ, պ․գ․դ․, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ հարցերը։ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսորի 0,75 դրույքաչափի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը։ Քվեարկության արդյունքներով Թ․ Շահվերդյանը միաձայն ընտրվեց նշված պաշտոնում։
Հաջորդիվ Ֆ. Մովսիսյանը ներկայացրեց էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի ավագ դասախոս Արթուր Խառատյանի թեկնածությունը՝ դոցենտի գիտական կոչում ստանալու նպատակով։ Գիտական խորհրդի քվեարկության արդյունքներով Արթուր Խառատյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում։




