Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում մայիսի 25-ին տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը: Ի գիտություն ընդունվեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի կողմից ներկայացված զեկուցումները՝ ՄԿԾ-ների մշակման, ներդրման, վերանայման, բարելավման և հաստատման քաղաքականության վերլուծության, համալսարանի ենթակառուցվածքների միջև համագործակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացման և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական առաջընթացի մեխանիզմների և համապատասխան չափորոշիչների ներդրման վերաբերյալ:
Հաստատվեց 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի բակալավրի կրթական ծրագրի «Թարգմանչական գործ» (անգլերեն և հայերեն) մասնագիտության ուսումնական պլանը:
Համալսարանում հրատարակչական աշխատանքների վերաբերյալ հաղորդեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը: Գիտխորհուրդը տպագրության երաշխավորեց 2023թ-ի գիտական տեղեկագրի Ա և Բ պրակները:
Ի գիտություն ընդունվեց որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանի կողմից ներկայացված զեկույցը՝ 2021-25թթ. ՎՊՀ բարելավման գործողությունների պլանի կատարման վերաբերյալ:
ՄՌԿ բաժնի վարիչ Հասմիկ Ղարաքեշիշյանի զեկույցը՝ անձնակազմի գնահատման նոր մեխանիզմների խնդիրների վերլուծության մասին, ևս ընդունվեց ի գիտություն:
Գիտխորհուրդն ի գիտություն ընդունեց ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Լենա Հարությունյանի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունը, ամբիոնների վարիչների կողմից ներկայացված մանկավարժական և ուսումնական պրակտիկաների դրվածքի և արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ զեկուցումնեերը:
Տպագրության երաշխավորվեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Վ. Խ. Միրզոյանի, Տ. Զ. Մալումյանի և Մ. Յու. Միքայելյանի ‹‹Մասնագիտական այրումը մանկավարժական գործունեության մեջ›› տեսագործնական ձեռնարկը։
Գիտխորհրդի նիստում հաստատվեց նաև մի շարք կարգերում առաջարկվող փոփոխությունները: