«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանն այցելել է Տալինի տեխնոլոգիական համալսարան
Տալինի տեխնոլոգիական համալսարանի և «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջև միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում մայիսի 15-19-ը «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանը այցելել է գործընկեր համալսարան և հանդիպել ռեկտոր Տիիտ Լանդի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցության ուղիները:
Ռուստամ Սահակյանը հանդիպումներ է ունեցել նաև Technopol Science and Busines Park-ում, Estonia Briefing Centre-ում:
TalTech Mektory տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ևս քննարկել են համատեղ տրանսֆեր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հետ կապված մի շարք հարցեր:



