«Future English» ծրագիրը՝ Վանաաձորի պետական համալսարանում
«Future English»–ը տարբեր երկրներում Բրիտանական խորհրդի կողմից մշակված և իրականացվող ծրագիր է, որի նպատակներից է աջակցել անգլերեն լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Ծրագիրն անգլերեն լեզվի ուսուցիչներին առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացում՝ հնարավորություն ընձեռելով ողջ գործընթացն իրականացնել նորարարական, ժամանակակից առցանց հարթակի կիրառմամբ, որը կոչվում է Ուսուցիչների առցանց համայնք ՝ ՈՒԱՀ:
Անգլերենի ապագա ուսուցիչները ծրագրին կարող են գրանցվել մինչև սեպտեմբերի 17-ը՝ հետևյալ հղումով՝ https://forms.office.com/e/pchbDLP64z:
Ծրագրի համակարգող՝ Մարիամ Արզումանյան, հեռ. 044 25 52 44:
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։
«Future English» ծրագրի մանրամասներին ծանոթացեք՝ կից ֆայլից: