ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական կրթության կենտրոնի համակարգողի

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը և «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպությունը համատեղ ջանքերով իրականացնում են Համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը:

ՔԿԿ աշխատանքները կհամակարգեն մրցութային կարգով ընտրված՝ Համալսարանում վճարովի հիմունքներով սովորող երկու ուսանողներ, որոնցից յուրաքանչյուրի հետ կկնքվի «Կամավոր աշխատանքի պայմանագիր»։ Պայմանագրի գործողության ընթացքում համակարգողը կստանա հոնորար՝ իր ուսման վարձը կամ դրա մի մասը Համալսարանին հատուցելով՝ սույն Ծրագրի միջոցներով, սակայն ոչ ավելի քան ամսական 45,000 ՀՀ դրամի չափով կամ տարեկան 450,000 ՀՀ դրամի չափով։ Կամավոր աշխատանքի պայմանագիրը կդադարի ընտրված ուսանողի՝ համակարգողի աշխատանքը դադարեցնելու կամ բուհն ավարտելու հիմքով։

ՔԿԿ աշխատանքային ժամերն են 14:00-ից մինչև 18:00-ն, երկուշաբթի-շաբաթ օրերին:

Ընտրության ընթացակարգ

Թեկնածուներից պահանջվում է մինչև 2023թ.-ի սեպտեմբերի 17-ը առցանց լրացնել կամավոր աշխատանքի դիմումը՝ https://bit.ly/CEC2023coordinator, որտեղ պետք է նաև վերբեռնել հայերեն կամ անգլերեն լեզվով կենսագրության ամփոփաթերթը (CV)։

Հայտի հետ կապված հարցերի դեպքում աշխատանքային օրերին 09։30–18։30 ընկած ժամանակահատվածում դիմել Լիլիթ Կոստանյանին՝ lilit.kostanyan@ph-int.org , 055741630:

Previous Article
Next Article