Վանաձորի «Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  սիրելի՛ դիմորդներ

Գնահատման և թեստավորման կենտրոնն սկսել է 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար՝ բուհի և մասնագիտության ընտրության, ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Դիմորդը (շրջանավարտը), բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար, պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10 dimord.am կայքում առցանց եղանակով լրացնի ընդունելության դիմում-հայտ: Մանրամասները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Բակալավրիատի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ՀՀ Կառավարության կողմից հաստատված բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Վանաձորի պետական համալսարանի առկա ուսուցման  բակալավրիատի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարող եք ծանոթանալ ՎՊՀ  պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբիսկ ՎՊՀ բակալավրական կրթական ծրագրերին, դրանց նկարագրերին, մասնագիտության հեռանկարներին՝ «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղմամբ։

Ընդունելության քննությունների և մասնագիտական հայտագրման դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել dimord.am կայք և լրացնել դիմում-հայտը առցանց եղանակով:

Դիմում հայտերի 1-ին փուլի լրացման ժամկետը՝ սույն թվականի մայիսի 10-ը ներառյալ, ժամը՝ 18:00-ն:

ՎՊՀ դիմորդները խորհրդատվություն ստանալու համար կարող են.

  • Զանգահարել «ՎՊՀ» հիմնադրամի թեժ գծի հեռախոսահամարին` +374-77-946-387

(Viber, WhatsApp)` աշխատանքային օրերին, ժամը` 09:00-18:00:

  • Գրել Ընդունող հանձնաժողովի էլեկտրոնային հասցեին` handznajoghov@gmail.com, ինչպես նաև Viber-ին, WhatsApp-ին

(+374-77-946-387):

  • Մոտենալ «ՎՊՀ» հիմնադրամի Ընդունող հանձնաժողով դիմում հայտերի լրացման խորհրդատվության համար` աշխատանքային օրերին, ժամը`

14:00-17:00,   գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ:

Previous Article
Next Article