2025թ. Վանաձորի պետական համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները

Ամփոփվեցին 2025 թ․ մարտ-ապրիլ ամիսներին  անցկացված  Լոռու մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները։

Օլիմպիադաներն անցկացվեցին հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու, ռուսաց լեզու, հայ գրականություն, անգլերեն լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կերպարվեստ։

Լոռու մարզի ավագ և միջնակարգ 17 դպրոցներից  մասնակցեց  378 աշակերտ, որոնցից հումանիտար հոսքում՝ 236 աշակերտ, բնագիտական հոսքում՝ 142 աշակերտ:

Արդյունքում ամենաբարձր ցուցանիշները գրանցեցին և առաջին կարգի դիպլոմների արժանացան 11-րդ դասարանի աշակերտներ Աննա Ղազարյանը՝ «Պատմություն» առարկայից, Մարինա Կարապետյանը, Էլեն Զոհրաբյանը և Հմայակ Ասրյանը ՝ «Կերպարվեստ» առարկայից։ Բարձր միավորներով մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը գրավեց 19 աշակերտ, 16-ը արժանացան  շնորհակալագրերի։

2025թ. Մարտ-ապրիլի ամիսներին Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների հաղթողների ցուցակ

Previous Article
Next Article