Վանաձորի պետական համալսարանի դասախոսները և ուսանողները արժանացան պատվոգրերի

Մարտի 20-ին ՀՀ Ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակներում  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացավ Բազկամարտի առաջնությունը, որին մասնակցություն ունեցան 10 համալսարանների շուրջ 90 ուսանողներ։

Վանաձորի պետական համալսարանն իր ակտիվ  մասնակցությունն ունեցավ մրցաշարում։

Ֆիզդաստիարակության և սպորտային մարզումներ մասնագիտության առկա երկրորդ կուրսի ուսանող  Սարգիս Սարգսյանը  90 կգ-ից բարձր քաշային կարգում դարձավ հաղթող աջ և ձախ ձեռքով  վարժություններում։

  Նույն բաժնի հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսի ուսանող Վարդան  Սարգսյանը 90 կգ քաշային կարգում ձախ ձեռքով վարժությունում գրավեց առաջին տեղը, իսկ աջ ձեռքով վարժությունում` երկրորդ տեղը։

Նույն կուրսի ուսանող Արտակ Աբրահամյանը մինչև 60 կգ քաշային կարգում աջ ձեռքով վարժությունում գրավեց երրորդ տեղը։

  Վանաձորի պետական համալսարանի հրաձգության հավաքականի դասախոսների թիմի կազմում էին՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը, Արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանը, ավագ մեթոդիստ Շուշանիկ Մոսինյանը, ամբիոնի դասախոս Մհեր Մկրտչյանը։ Նրանք թիմային հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը և ստացան «Դասախոսական գավաթ» մրցանակը, իսկ անհատական հաշվարկում Կարինե Սիրադեղյանը կանանց մրցաշարում գրավեց առաջին տեղը և դարձավ առաջնության չեմպիոն՝ կրկին նվաճելով «Դասախոսական գավաթը»։

   Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում շարունակական հաղթանակներ։

Previous Article
Next Article