«Ուսանողական գարուն-2025»
Սիրելի՛ ուսանողներ 📣📣📣
Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է «Ուսանողական գարուն-2025» ամենամյա փառատոնի մեկնարկը:
Փառատոնի նպատակն է գրական-մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և գեղագիտական ճաշակի խթանումը: Մասնակցել կարող են անհատ ուսանողներ և ուսանողական խմբեր ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից, ուսումնարաններից, քոլեջներից:
Հարցերի դեպքում զանգահարել
📞 +374 94 83 45 49 հեռախոսահամարով:
Փառատոնի մասնակցության հայտը կարող եք լրացնել ՎՊՀ ընդհանուր բաժնում կամ ուղարկել օնլայն տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@vsu.am