Դասավանդելու հնարավորություն Մալագայի համալսարանում(Իսպանիա)

Վանաձորի պետական համալսարանի և Մալագայի համալսարանի միջև կնքված  Erasmus+ KA171 շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ դասավանդող աշխատակազմի համար։

Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է դասավանդում կերպարվեստի ամբիոնում։ Հայտադիմումներն ընդունվում են  մինչև սույն թվականի հոկտեմբերի 4 -ը։

Պահանջվող փաստաթղթերն են՝

  • Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ, B2 օտար լեզվի իմացության մակարդակ (մինչև 100 միավոր, անցողիկ շեմը՝ 80), չի համարվում մրցութային ցուցանիշ,

TOEFL և IELTS միջազգային վկայականներ ներկայացնող դիմորդների անցողիկ շեմը հետևյալն է․ TOEFL -79, IELTS-6,5 միավոր,

  • Մոտիվացիոն նամակ գնահատում է ընտրող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ ,
  • Դասավանդման պլան գնահատում է ընդունող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ,
  • Ինքնակենսագրական տվյալներ (CV), չի համարվում մրցութային ցուցանիշ

Դիմորդների համար անց է կացվելու նաև հարցազրույց։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել  ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցությունների բաժին, կամ զանգահարել  +374 322 41853 հեռախոսահամարով։

Previous Article
Next Article