Շարժունության մրցույթ՝ Մարիբորի համալսարանում ուսանելու համար (Սլովենիա)
Վանաձորի պետական հանալսարանի և Մարիբորի համալսարանի միջև կնքված Erasmus+ KA171 շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար։
Շարժունության տևողությունը 5 ամիս է՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակ (24․02․2025-11․07․2025)։ Հետաքրքրված ուսանողներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համատեղելիությունը ընդունող համալսարանի և ՎՊՀ-ի միջև։
Մարիբորի համալսարանի ֆակուլտետներին և առարկաներին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով։ https://moja.um.si/studijski-programi/Strani/default.aspx?jezik=A
Պահանջվող փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ․
- Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր), մինչև 100 միավոր (ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85), համարվում է մրցութային ցուցանիշ
- Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ –ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 կամ B2 օտար լեզվի իմացության մակարդակ (մինչև 100 միավոր, անցողիկ շեմը՝ B1-80, B2 -70 միավոր), չի համարվում մրցութային ցուցանիշ, TOEFL կամ IELTS միջազգային վկայականներ ներկայացնող դիմորդների անցողիկ շեմը հետևյալն է․ B1 մակարդակ՝ TOEFL-60, IELTS-6 միավոր, B2 մակարդակ՝ TOEFL-79, IELTS-6,5 միավոր,
- Մոտիվացիոն նամակ գնահատում է ընտրող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ , եթե դա չի պահանջում հյուրընկալող բուհը,
- Ինքնակենսագրական տվյալներ (CV), չի համարվում մրցութային ցուցանիշ
Սահմանափակ հնարավորություն ունեցող ուսանողների մասնակցությունը խրախուսվում է։ Հավասար միավորներ ունենալու դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ ուսանողներին։
Մրցույթին դիմած մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն օտար լեզվի իմացության թեստի կազմակերման վերաբերյալ։
Թեկնածուների հետ անց է կացվելու նաև հարցազրույց։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 25-ին։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցությունների բաժին, կամ զանգահարել +374 (322) 41853 հեռախոսահամարով։