Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի (“University of Applied Sciences, Darmstadt”) գործընկերների այցը Վանաձորի պետական համալսարան

Մարտի 20-24-ը  Վանաձորի պետական համալսարան հիմնադրամը DAAD նախագծի շրջանակներում հյուրընկալեց Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի(“University of Applied Sciences, Darmstadt”) գործընկերներ՝ Մարինա Մեցին և Էլկե Շիմպֆին։

Հյուրերը հանդիպումներ և քննարկումներ ունեցան  համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի,  գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի,  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի և  գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանի հետ։

Մարինա Մեցը և Էլկե Շիմպֆը ծանոթացան   «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  գրադարանի, մեդիա լաբի և  SMART CAFFE-ի աշխատանքներին, ժամանակակից սարքավորումներով զինված լսարաններին:

 Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Ամառային դպրոց Դարմշտադտում» ծրագրի մասնակիցների հետ։ Մարինա Մեցը և Էլկե Շիմպֆը պատմեցին գիտական ամառային դպրոցի, գործընկեր համալսարանների  ուսանողների ներգրավվածության, ծրագրի գիտական, մշակութային, ուսումնական և  ժամանցային  մասերի։ Քննարկվեցին կազմակերպչական մի շարք կարևորագույն հարցեր։

Հաջորդիվ գործընկեր համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին պրեզենտացիա Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների (“University of Applied Sciences, Darmstadt”) համալսարանի մասին։

 Հագեցած օրը շարունակվեց Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի Բազումի հանգրվանում, որտեղ մեր գործընկերները ծանոթացան հանգրվանի տարածքին և պայմաններին՝ 2026 թվականին նախատեսվող ամառային դպրոց կազմակերպելու նպատակով։

Previous Article
Next Article