Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ FES VOL 2-ի վերջին տեղեկատվական հանդիպումը
Մարտի 21-ին Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի SMART CAFFE-ում «Ապագայի տնտեսություն հասարակական կազմակերպության» նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում ։
Ծրագիրը կազմված էր 2 փուլից։ Առաջին փուլը կազմակերպվել էր Երևանում, երկրորդը՝ Վանաձորում։
Ծրագրի նպատակն էր՝ մարզային բուհերի ուսանողների շրջանում ներկայացնել կրիպտոաշխարհը, հայկական NFT կրիպտոարժույթի տեխնոլոգիան, հիմնական առանձնահատկությունները և Blockchain, Web3 տեխնոլոգիաները։ Խոսվեց նաև YoHealth և YoPhone ծրագրերի առավելությունների մասին։
Միջոցառման ընթացքում ուսանողների հետ անցկացվեց մրցույթ, որի արդյունքում ծրագրի ներկայացուցիչները մասնակից ուսանողներին բաժանեցին NFT կրիպտոարժույթներ, 5 ուսանող հրավիրվեց մարտի 28-29-ը Ծաղկաձորում կայանալիք միջոցառմանը մասկակցելու։





