ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑՈՒՅԹ

ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑՈՒՅԹ

Ս/թ դեկտեմբերի 19-ին և 20-ին Էրազմուս+ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի շրջանակներում Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կազմակերպվեց բիզնես գաղափարների երզրափակից մրցույթ, որը նախագծի վերջին միջոցառումն էր:

Նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանի և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, նախագծի անդամ Հրայր Պապոյանի ուղեկցությամբ ՎՊՀ-ից մրույթին մասնակցեցին ս/թ դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում կայացած «Թվային բիզնես» խորագրով մրցույթի հաղթող երկու թիմերի ներկայացուցիչները՝ ուսանողներ Մանե Խանումյանը, Սիլվա Մելքոնյանը և Մարիետա Վիրաբյանը: Լինելով Սմարթ կաֆեի (Smart Caffe) անդամներ, ուսանողները ջանասիրաբար աշխատել էին իրենց բիզնես գաղափարների վրա և ներկայացրեցին երկու ստարտափ գաղափարներ՝ «Easy join», որը ենթադրում էր հանրային փոխադրամիջոցի հավելվածի ստեղծում և «Fine Dining», որի նպատակն է վեբկայքի միջոցով աջակցել  ռեստորանային բիզնես վարողներին: Թեև ՎՊՀ-ի մասնակիցներին չհաջողվեց հայտվել առաջին հինգ լավագույն ստարտափ գաղափարների ցանկում, սակայն նրանք մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ իրականացրեցին բոլոր նախապատրաստական աշխատանքները և ըստ արժանվույն ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները՝ արժանանալով ժյուրիի և ներկաների գնահատանքին:

Previous Article
Next Article