Բուհ-դպրոց կապի շրջանակում կատարվել են այցեր Լոռու մարզի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ

Բուհ-դպրոց կապի շրջանակում կատարվել են այցեր Լոռու մարզի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ

Ընթացիկ տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, ի թիվս Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բուհ-դպրոց կապի շրջանակում իրականացվող միջոցառումների, կատարվել են այցելություններ Լոռու մարզի ավագ և միջնակարգ դպրոցներ, ինչպես նաև ՎՊՀ հենակետային վարժարան և քոլեջ: Այցերը կատարվել են համալսարանի աշխատանքային խմբերի կողմից, որոնք մասնագիտական կողմնորոշման նպատակով հանդիպումներ են ունեցել դպրոցների աշակերտների հետ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Վանաձորի պետական համալսարանում առաջարկվող մասնագիտությունները՝ առկա և հեռակա ձևաչափով, համապատասխան ամբիոնների կողմից թողարկվող մասնագիտությունների որակավորումները, ուսման տևողությունը, անվճար և վճարովի տեղերի համամասնությունը, շարժունության ծրագրերով եվրոպական մի շարք բուհերում ուսանելու հնարավորությունը, զեղչային համակարգը և այլ արտոնություններ: Աշակերտներին ծանոթացրել են նաև ուսանողական հետաքրքիր առօրյային:

Բուհ-դպրոց կապի շրջանակում իրականացվող մասնագիտական կողմնորոշման հանդիպումները անցկացվել են Վանաձոր քաղաքի ավագ և միջնակարգ դպրոցների, Ալավերդու թիվ 8 ավագ, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ, Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ, Մեծավանի թիվ 1 միջնակարգ, Ստեփանավանի Հ. Թումանյանի անվան ավագ, Գյուլագարակի միջնակարգ, Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ, Ջրաշենի միջնակարգ, Մարգահովիտի և Շահումյանի միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների հետ:

Previous Article
Next Article