Ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի պոեզիային
2022թ. ՓԵՏՐՎԱՐԻ 21-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը անցկացնելու է ասմունքի մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի պոեզիային:
Մրցույթին կարող են մասնակցել Լոռու մարզի դպրոցների IX-XII դասարանների աշակերտները:
Ելույթի համար աշակերտները պետք է նախապատրաստեն Վահագն Դավթյանի մեկ ստեղծագործություն` 3-5 րոպե տևողությամբ:
Մրցույթի սկիզբը ժամը 1500-ին:
ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին