«Կառավարում» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների այցը ՀՀ Ազգային ժողով

«Կառավարում» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսի ուսանողների այցը ՀՀ Ազգային ժողով

Հունվարի 18-ին «Կառավարում» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսի ուսանողները էկոնոմիկայի, իրավունքի ու կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ԱԺ։

         Շրջայցի ընթացքում ՎՊՀ-ականները եղան ԱԺ գրադարանում, այցելեցին թանգարան, ծանոթացան հուշանվերների պատմությանը։ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևեցին խորհրդարանի աշխատանքներին և ունեցան հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, մասնագիտությամբ տնտեսագետ Բաբկեն Թունյանի և Լիլիթ Մինասյանի հետ։

         Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարոն Թունյանը ներկայացրեց արտաքին պարտքի առաջացման պատճառներն ու մարման տարբերակները, տնտեսությունը զարգացնելու ճիշտ մեխանիզմները, իսկ Լիլիթ Մինասյանը կիսվեց իր փորձով, կարևորեց ինքնակրթության դերը լավ մասնագետ դառնալու գործում, և հորդորեց ուսանողներին չբավարարվել բուհի տված գիտելիքներով։

Մեր պետության համար կարևոր որոշումներ ընդունող անձանց հետ հանդիպումը հետաքրքիր և անմիջական էր, իսկ այցելությունը  բավականին բովանդակալից։

     Շնորհակալություն ենք հայտնում ԱԺ-ին`  հյուրընկալության և մեզ աջակցելու համար։

Previous Article
Next Article