«Աշխատանքի տոնավաճառ» Վանաձորի պետական համալսարանում  

Մայիսի 17-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կազմակերպվեց արդեն ավանդական դարձած «Աշխատանքի տոնավաճառ»  ամենամյա  միջոցառումը, որի նպատակն է՝  նույն վայրում մեկտեղել գործատուներին և աշխատանք փնտրողներին։

Բացման խոսքով հանդես եկավ շրջանավարտների հետ աշխատանքի համակարգող Անուշ Սիմիկյանը։

Տոնավաճառի մասնակիցներին ողջունեց  Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը՝  նշելով , որ «Աշխատանքի տոնավաճառ»-ը  կազմակերպվում է  ի նպաստ աշխատանք փնտրողների, ուսանողների, շրջանավարտների և տարեցտարի ավելանում է  գործատուների թիվը։ Նա հույս հայտնեց,  որ այս տարի ևս «Աշխատանքի տոնավաճառ»-ը կծառայի իր նպատակին՝ նպաստելով  երիտասարդների աշխատանք գտնելուն:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի  ավագ մասնագետ Արա Առաքելյանը։

Վանաձորի պետական համալսարանն  այս տարի իր հարկի տակ միավորեց   թվով  30  կազմակերպությունների։ Այդ ցանկում էին՝  ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնը, բանկեր, լոգիստիկ ընկերություններ, հյուրանոցներ, ստոմատոլոգիական կլինիկա, կրթական հաստատություններ, ապահովագրական, ծրագրավորման ընկերություններ և այլն։

Միջոցառման ավարտին  Ռուստամ Սահակյանը տոնավաճառի մասնակից գոործատուներին  հանձնեց շնորհակալագրեր ակտիվ համագործակցության  համար:

Previous Article
Next Article