Կայացավ Լոռու մարզի դպրոցականների համար անցկացված առարկայական օլիմպիադաների և «Համաշխարհային գրականության պոեզիայի գոհարները» խորագրով ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն
Մայիսի 16-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի դպրոցականների համար անցկացված առարկայական օլիմպիադաների և «Համաշխարհային գրականության պոեզիայի գոհարները» խորագրով ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունները։
Միջոցառման սկզբում իրենց երաժշտական կատարմամբ հանդիսականին ողջունեցին երաժշտական կրթություն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Սուսաննա Ղազարյանը և Եսթեր Գաբրիելյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը և հաղթողներին հանձնեց առաջին կարգի դիպլոմերը։
Օլիմպիադաների դիպլոմների և շնորհակալագրերի հանձնման արարողությունը կատարեցին առարկայական հանձնաժողովի նախագահները։
Ողջույնի խոսք ասաց ասմունքի մրցութային հանձնաժողովի նախագահ, բ․,գ․,թ․, դոցենտ Գայանե Մալումյանը, որից հետո հանձնեց ասմունքի մրցույթի հաղթողների դիպլոմներն ու շնորհակալագրերը։
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը շնորհավորում է լավագույնս ներկայացած աշակերտներին, մաղթում ՝ շարունակական հաջողություններ ու հաղթանակներ։




