Ամառային դպրոցի առօրյան

Հունիսի 24-ին ամառային դպրոցի մասնակիցները մասնագիտական շրջայց կատարեցին  Լոռու մարզի պատմամշակութային տարածքներում, հյուրընկալվեցին «Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամում», «Շաքարյան Ռանչո» ընկերությունում  և «Mounthree» հյուրանոցային համալիրում։

 Արշավեցին դեպի Քոբայրի վանք․ ծանոթացան 13-րդ դարի հռչակավոր վանքերից մեկի պատմությանը։

 Հունիսի 25-ին՝ ամառային դպրոցի չորրորդ օրը,  Վանաձորի պետական համալսարանի Smart Caffe-ում ընթացավ բանախոսություններով,  խմբային աշխատանքներով և ակտիվ քննարկումներով։

 Մասնակիցները  կիսվեցին Լոռիում կատարած մասնագիտական շրջայցի տպավորություններով։

Այնուհետև կատարվեց խմբային աշխատանք՝ «Հյուրանոցային սերվիսի կազմակերպում» և «Զբոսաշրջային փորձառություն և միջավայրի ձևավորում» թեմաներով։ Բանախոսներ՝ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, ա․գ․ թեկնածու Ռաֆայել Հարությունյանի և TEN կառավարման և խորհրդատվական ընկերության հիմնադիր, «Mounthree» հյուրանոցային համալիրի կառավարման խորհրդի անդամ Ֆլորա Ամիրխանյանի աջակցությամբ  մասնակիցները ներկայացրին  իրենց գաղափարները և առաջարկությունները տվյալ թեմաների շուրջ։ Մտագրոհի և խմբային աշխատանքի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու։

 Օրը եզրափակվեց Վանաձորում՝ ճանաչողական շրջայցով։

Previous Article
Next Article