Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Հունիսի 26-ին կայացավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստը։

Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը հայտնեց ուրախալի լուր, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամի  գիտական խորհրդի որոշմամբ Էլֆիք Նշանի Զոհրաբյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ գրականություն մասնագիտությամբ։

Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի անդամ Հրայր Պապոյանը ներկայացրեց օրակարգային միակ հարցը՝ Վանաձորի պետական համալսարանի  պատմության ամբիոնի վարիչի համար առաջադրված թեկնածուների՝ պ․գ․դ, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի և պ․գ․թ, դոցենտ Արթուր Մելիքյանի վերաբերյալ տեղեկատվություններ։

Արթուր Մելիքյանը և Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրին պատմության ամբիոնի առաջիկա հինգ տարիների վերաբերյալ հայեցակարգերը ծրագրերը։

Գիտխորհրդի անդամների կողմից ձևավորված և հաստատված հաշվիչ հանձնաժողովի  կազմում էին հանձնաժողովի նախագահ` կ․գ․դ, պրոֆեսոր Զարուհի Վարդանյանը և հանձնաժողովի անդամները՝ պ․գ․թ․ Արամայիս Կոխլիկյանը, ուսանողուհի Ամալյա Քոչինյանը։                                                                                                                 Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը ներկայացրեց քվեարկության կարգը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքնում պատմության ամբիոնի վարիչ ընտրվեց Արթուր Մելիքյանը։                                         

Previous Article
Next Article