Կայացավ 2026-2027 ուստարվա գիտական խորհրդի առաջին նիստը
2026 թվականի օգոստոսի 31-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ 2026-2027 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը։
Օրակարգի առաջին հարցով գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում միջոցառումների, մրցույթների, օլիմպիադաների և նախագծերի կազմակերպման և անցկացման կարգը։ Հարցը զեկուցեց համալսարանի գիտքարտուղար Ս. Բեժանյանը։
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում քննարկվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների գիտելիքների ստուգման գնահատման և հաշվառման կանոնակարգի» հանձնաժողովի կողմից առաջարկվող փոփոխությունների հաստատման հարցը՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Կոստանդյանի զեկուցմամբ։
Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը հաստատեց առաջարկվող փոփոխությունները, որոնք նպատակ ունեն առավել հստակ և արդյունավետ դարձնելու ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման և արդյունքների հաշվառման գործընթացը։ Համալսարանի իրավաբան Մ. Կարապետյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության կարգը հաստատելու հարցը։ Գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց այն՝ դրանով ապահովելով առաջիկա ընդունելության գործընթացի կազմակերպման անհրաժեշտ իրավական և ընթացակարգային հիմքերը։




